Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Գագիկ Ծառուկյան. Երևի մենք ԵԱՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում

Գագիկ Ծառուկյան. Երևի մենք ԵԱՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում
11.09.2017 | 21:03

«Ցանկացած կուսակցություն իրավունք ունի առաջարկություն անելու։ Ես իմ թիմին հրահանգել եմ, որ երբ ցանկացած կուսակցություն հարց է բարձրացնում, պարտավոր ենք ներկա լինել քննարկմանը և համապատասխան որոշում կայացնել»,- ասաց նա։ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ ուրիշ երկրների կողմից ավելի լավ առաջարկներ չկան, որոնք ավելի մեծ ներդրումներ կխոստանան։

«Երևի մենք ԵԱՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում։ 200- միլիոնանոց շուկա է, կարելի է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել։ Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է նայել առաջարկը, քննարկումը և ոչ թե աչքի տեղը ունքն էլ հանել»,- ընդգծեց նա։

Դիտվել է՝ 2923

Մեկնաբանություններ