Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի հայ համայնքում սոցհարցում է անցկացվելու

Թուրքիայի հայ համայնքում սոցհարցում է անցկացվելու
12.09.2017 | 14:08

Թուրքիայի հայ համայնքում պատրիարքական ընտրությունների անցկացման ջատագով «Տեսակետների հարթակը» ընտրություններից առաջ համայնքում սոցհարցում կանցկացնի: «Ակօս» շաբաթաթերթը զրուցել է խմբի անդամների հետ և մանրամասներ ներկայացրել սպասվող սոցհարցման մասին:


«Düşünce Platformu»-ը սոցհարցումն անցկացնելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել հետազոտություններ իրականացնող KONDA ընկերության հետ: Սոցհարցումը կսկսվի սեպտեմբերի կեսերից: «Düşünce Platformu»-ի անդամները հույս ունեն վերջնական արդյունքների մասին հանրությանն իրազեկել հոկտեմբերի վերջին: Նախատեսվում է հարցմանը ներգրավել համայնքի շուրջ 1000 անդամի: Հարցման նպատակն է պարզել հայ համայնքի տեսակետը պատրիարքի և պատրիարքության, համայնքի համար կարևոր հարցերի շուրջ, սպասելիքները պատրիարքի թեկնածուներից ու ապագա պատրիարքից: Ըստ «Düşünce Platformu»-ի ներկայացուցիչների՝ այս տեսանկյունից սոցհարցումը կարևոր է ոչ միայն իրենց և համայնքի, այլև պատրիարքի թեկնածուների համար:


Հարցերը դասակարգված են 4 խմբով. հարցեր, որոնց նպատակն է տեղեկություններ ստանալ տարիքային խմբերի, սոցիալական կարգավիճակի և այլնի վերաբերյալ, հարցեր հայկական ինքնության և հայ համայնքի խնդիրների վերաբերյալ, հարցեր համայնքի կյանքում պատրիարքի և պատրիարքարանի դիրքի, գործառույթների մասին, հարցեր պատրիարքական ընտրության գործընթացի և դրանից հետո զարգացումների մասին: Հարցերի լայն շրջանակի շնորհիվ հնարավոր կլինի պատկերացում կազմել համայնքի սոցիալական դրության, տարիքային խմբերի, հայերենի իմացության մակարդակի մասին, բացահայտել, թե համայնքում ինչ են մտածում հայ լինելու և դրա պահանջների, համայնքի կարևորագույն խնդիրների, ապագայի և նմանատիպ հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ