Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն կունենան Աստանայի բանակցությունների 6-րդ փուլին`հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդրահմանովը: «Ղազախստանի հյուպատոսական հաստատություններ են պաշտոնապես դիմել սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները՝ մուտքի վիզաների տրամադրման խնդրանքով։ Դա նշանակում է, որ ինչպես անցած անգամ, սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն կունենան հաջորդ ռաունդին»,- ասել է նա լրագրողներին։
Նա հայտնել է, որ կներկայացվեն Հարավային ճակատի խմբերը և այլ խմբեր, որ սկզբից մասնակցել են Աստանային գոծընթացին և միացել են հրադադարի ռեժիմին։