Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը վավերացրել է որոշումներ՝ հօգուտ Հայաստանի և Արցախի

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը վավերացրել է որոշումներ՝ հօգուտ Հայաստանի և Արցախի
12.09.2017 | 14:18

ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովը վավերացրել է մի շարք որոշումներ՝ հօգուտ Արցախի և Հայաստանի, որոնք մաս պիտի կազմեն 2018-ի պետական վարկի արտաքին օժանդակությունների բաժնին։ Որոշումներից մեկի համաձայն՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը պիտի ավելանա՝ հասնելով 20,7 միլիոն դոլարի։


Հանձնախումբը նաև որոշել է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ զենքի վաճառքի սահմանափակումներ պարտադրել՝ միաժամանակ շեշտելով Արցախի իշխանություններին ուղղակի օգնություններ տրամադրելու կարևորությունը։
Հայ դատի հանձնախմբի գործադիր վարիչ Արամ Համբարյանը ողջունել է այս որոշումները՝ համարելով հստակ պատգամներ ժողովրդավարական սկզբունքները ոտնահարող Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին։ Հայաստանի օգնության համար առաջադրված գումարը նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից մոտավորապես 14 միլիոն դոլար ավելի է։ Սենատորներ Քրիս Վան Հոլնն ու Փեթրի Լիհին էին առաջադրել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ զենքերի վաճառքի սահմանափակումները։

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ