Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Եվրոպական միությունից երկրի դուրս գալու օրենքի նախագծին: Թերեզա Մեյի կառավարության հեղինակած փաստաթուղթն ընդունվել է 36 ձայնի առավելությամբ:
Օրինագծի ընդդիմախոսները՝ առաջին հերթին լեյբորիստները, կարծում են, որ պահպանողականները այդպիսով հերթական անգամ փորձում են ընդլայնել իրենց կաբինետի լիազորությունները: Վարչապետ Մեյը պնդում է, որ փաստաթղթի ընդունումը Բրյուսելից բաժանվելու ծրագրի հիմնաքարն է: «Բրեկզիտի» մասին օրինագիծը նախատեսում է առաջիկայում չեղարկել 1972-ի Եվրոպական համայնքների ակտը, որով երկիրը անդամակցել է Եվրոպական միությանը, ԵՄ օրենքները փոխարինել բրիտանականով:
Լոնդոնի և Բրյուսելի բանակցությունները սկսվել են հունիսի 19-ին և կշարունակվեն մինչև 2018-ի վերջը: