Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրաքի խորհրդարանը դեմ է Քրդստանի անկախության հանրաքվեին

Իրաքի խորհրդարանը դեմ է Քրդստանի անկախության հանրաքվեին
12.09.2017 | 23:28

Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել անկախության հանրաքվեին, որն ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները ծրագրում են սեպտեմբերի վերջին, հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը: Խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբուրին հայտարարել է, որ քվեարկության արդյունքները հաստատում են Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը: Նրա խոսքով՝ խորհրդարանի այս որոշումը «վարչապետին պարտավորեցնում է բոլոր միջոցները ձեռնարկել Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու և Բաղդադի ու այս տարածաշրջանի փոխհարաբերությունների հարցերը կարգավորելու նպատակով լուրջ երկխոսություն սկսելու համար»:


Իրաքի խորհրդարանի քուրդ պատգամավորները լքել են նիստը, որտեղ քննարկվում էր հանրաքվեն, և չեն մասնակցել քվեարկությանը: Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների այդ քայլը քննադատել են Բաղդադը, Թեհրանը և Վաշինգտոնը: Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումը կարող է լարվածության աճ հրահրել, և կոչ են արել հրաժարվել այդ նախաձեռնությունից:

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ