Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մակրոնը բախվել է իր նախագահության դեմ առաջին փողոցային ցույցերին

Մակրոնը բախվել է իր նախագահության դեմ առաջին փողոցային ցույցերին
12.09.2017 | 23:46

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բախվել է իր քաղաքականությունից դժգոհ քաղաքացիների առաջին փողոցային ցույցերին` հայտնում է The Guardian-ը։
Ֆրանսիական արհմիություններից մեկը՝ CGT-ն, որի մեջ են մտնում պետական ոլորտի և տրանսպորտային ծառայությունների աշխատակիցները, փողոց է դուրս եկել՝ ի նշան բողոքի ընդդեմ աշխատանքային օրենսդրության հարցերում Մակրոնի քաղաքականության։

Արհմիությունը կոչ է արել բոլոր երկաթուղայիններին, պետական ծառայողներին և ուսանողներին դուրս գալ ֆրանսիական քաղաքների փողոցներ՝ Տուլուզից մինչև Փարիզ։ Արհմիության ղեկավար Ֆիլիպ Մարտինեսը նշել է, որ ողջ երկրում մոտ 180 ցույց կանցկացվի՝ ի նշան բողոքի ընդդեմ աշխատանքային օրենսդրությունում փոփոխությունների։

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ