Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին

Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին
13.09.2017 | 19:21

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Բյուրոյի նիստի օրակարգում ներառված են այս տարի Կիևում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի ծրագրի և օրակարգի քննարկումները, Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող առաջարկություններ:
Նախատեսված է նաև հանդիպում Արևելյան գործընկերության ազգային պատվիրակությունների միջև:


Այցի շրջանակում նախատեսվում է նաև Արմեն Աշոտյանի մասնակցությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում կքննարկվի Եվրոպական խորհրդարանի զեկույցը՝ Արևելյան գործընկերության 2017 թվականի նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ