Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսրայելը պաշտպանում է Քրդստանի անկախության հանրաքվեն

Իսրայելը պաշտպանում է Քրդստանի անկախության հանրաքվեն
13.09.2017 | 21:56

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է. «Իսրայելը պաշտպանում է պետականություն ունենալու քուրդ ժողովրդի օրինական իրավունքը»: Իրաքի խորհրդարանը երեկ քվեարկությամբ մերժել է Քրդստանի անկախության սեպտեմբերի 25-ին պլանավորված հանրաքվեն: Խորհրդարանը Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիին լիազորել է երկրի ամբողջականությունը պաշտպանելու քայլեր կատարել և լուրջ երկխոսություն սկսել քուրդ առաջնորդների հետ: Իրաքի խորհրդարանի քուրդ պատգամավորները բոյկոտել են քվեարկությունը․ քվեարկությունից առաջ նրանք դուրս են եկել դահլիճից: Իրաքի հյուսիսում, Քրդստանի ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին ասել է, որ վճռական է սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեն անցկացնելու հարցում: «Բաղդադի հետ երկխոսությունը կվերականգնվի հանրաքվեից հետո»,- նշված է նրա հայտարարությունում: Իրաքը, Սիրիան, Իրանը, Թուրքիան դեմ են քրդերի անկախության հանրաքվեին: Այդ երկրներում բազմաքանակ քրդեր են ապրում:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ