Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՊԵԿ նախագահ. Ստուգումների կրճատման պայմաններում հարկային եկամուտներն աճել են

ՊԵԿ նախագահ. Ստուգումների կրճատման պայմաններում հարկային եկամուտներն աճել են
13.09.2017 | 22:02

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ապահովելու է 1 տրիլիոն 135 մլրդ դրամ բյուջեի հաստատված հարկային եկամուտները, վստահեցրել է կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ այսօր Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկելով հարկաբյուջետային կատարողականի արդյունքները:

Վարդան Հարությունյանն ընդգծել է ՀՆԱ-ի աճի վրա կոմիտեի գործունեության ազդեցությունը, մասնավորապես՝ ստվերի վերհանման աշխատանքների արդյունքները. «ՀՆԱ-ի կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մանրածախ առևտրի թողարկումն անհամեմատ աճ է գրանցել՝ 6,4 տոկոս, իսկ հարկերն ավելացել են 35 տոկոսով, ինչն ակնհայտորեն ստվերի հայտնաբերման արդյունք է»: Կոմիտեի նախագահը շեշտել է, որ հարկային եկամուտների ավելացումը եղել է ստուգումների՝ 48 տոկոսով կրճատման և առաջին կիսամյակի ընթացքում 22 մլրդ դրամ գերավճարների վերադարձի պայմաններում: Անդրադառնալով հարկային եկամուտների աճն ապահոված գործոններին՝ Վարդան Հարությունյանն առանձնացրել է համակարգում կառուցվածքային փոփոխությունները և մոնիթորինգային կենտրոնի գործարկումը, որով ուղղահայաց հսկողության աշխատանքները ժամանակակից հիմքի վրա են դրվել:

«Արձանագրված ցուցանիշները ապացուցում են, որ ստուգման լայնածավալ գործիքների փոխարեն նախապատվությունը տալով բիզնեսի հետ գործընկերության ճանապարհով բացատրական աշխատանքի կատարմանը՝ արդյունքում հնարավոր է ստուգումների կրճատման պայմաններում մուտքերի աճ գրանցել»,- ընդգծել է նա: Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավարը շնորհավորել է ՊԵԿ նախագահին ձեռքբերումների համար և հաջողություն մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում՝ հայտնելով համագործակցության պատրաստակամություն:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ