Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը և ՌԴ-ն համաձայնել են, որ 2010-ի միջուկային պայմանագիրը պետք է իրականացվի առանց բացառությունների

ԱՄՆ-ը և ՌԴ-ն համաձայնել են, որ 2010-ի միջուկային պայմանագիրը պետք է իրականացվի առանց բացառությունների
13.09.2017 | 22:06

ԱՄՆ-ը և ՌԴ-ն նախատեսում են շուտով փորձագիտական մակարդակով քննարկումներ սկսել 2010-ին ստորագրված միջուկային զենքի կրճատման պայմանագրի շուրջ` հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը երեկ Հելսինկիում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի հետ հանդիպումից հետո:

Ըստ Ռյաբկովի՝ երկու կողմերը համաձայնել են, որ պայմանագիրը պետք է իրականացվի առանց բացառությունների: 2011-ի փետրվարից ուժի մեջ մտած համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների միջուկային սպառազինության նվազեցում՝ հասցնելով մարտագլխիկների թիվը 1550-ի, տեղակայված հրթիռների և ռումբերի թիվը՝ 700-ի, դրանց արձակման համակարգերինը՝ 800-ի: Համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2021-ը, կողմերի համաձայնությամբ ժամկետը կարող է երկարաձգվել հինգ տարով:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ