Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Յունկեր. Թուրքիան ինքն է փորձում այրել ԵՄ-ի հետ բոլոր կամուրջները

Յունկեր. Թուրքիան ինքն է փորձում այրել ԵՄ-ի հետ բոլոր կամուրջները
13.09.2017 | 22:27

Թուրքիան արագ հեռանում է Եվրամիությունից՝ փորձելով այրել բոլոր կամուրջները, բայց Եվրոպան դուռը բաց է թողնում թուրք ժողովրդի և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Եվրամիության հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա` հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում հանդես գալով Եվրախորհրդարանի պատգամավորներին հասցեագրված տարեկան ուղերձով: «Թուրքիան արդեն որոշ ժամանակ է, ինչ սրընթաց, հսկայական քայլերով հեռանում է ԵՄ-ից»,- ասել է Յունկերը: Նա քննադատել է Թուրքիայի իշխանությունների կողմից լրագրողների հալածանքները՝ պահանջելով ազատել Թուրքիայում ձերբակալված եվրոպացի թղթակիցներին:


«Ես կոչով դիմում եմ Թուրքիայի իշխանություններին՝ ազատեք մեր լրագրողներին և ոչ միայն նրանց: Դադարեք վիրավորել մեր ղեկավարներին՝ նրանց անվանելով ֆաշիստներ ու նացիստներ»,- նշել է նա: Յունկերի խոսքով՝ Եվրոպան «հասուն ժողովրդավարության աշխարհամաս է»: «Նրանք, ովքեր գիտակցաբար վիրավորում են նրան, ոչնչացնում են կամուրջներ գցելու բոլոր հնարավորությունները: Երբեմն այն զգացողությունն է առաջանում, որ Թուրքիայում ոմանք ցանկանում են այրել բոլոր կամուրջները, որ հետո ԵՄ-ին մեղադրեն միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները վիժեցնելու մեջ»,- հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ