Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սրում է հարաբերությունները Գերմանիայի հետ, որ շեղի ուշադրությունը իր երկրի ներքին քաղաքականության խնդիրներից` Nordwest Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է ԳԴՀ-ի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը: «Էրդողանը Գերմանիան որպես արտաքին թշնամի է օգտագործում, որ շեղի ուշադրությունը ներքին տարաձայնություններից: Մենք չպետք Է նրան հարմարվենք»,- ասել է նա: Գաբրիելի խոսքով՝ ԳԴՀ-ի իշխանությունները երկար ժամանակ «մեղմ էին հակազդում» Անկարայի հարձակումներին:
«Բայց հաշվի առնելով, որ Թուրքիայում կալանքի տակ են գտնվում գերմանացիներ, և Թուրքիայի իշխանությունները 680 ֆիրմա հայտարարել են ահաբեկիչների աջակից, մեզ հարկավոր էր հակազդել»,- նշել է նախարարը և հավելել, որ «Անկարայի վրա տնտեսական ճնշումը գործուն է»: