Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդվարդ Նալբանդյան. 10 երկրներից բլոգերների նոր խումբ է գնալու Արցախ

Էդվարդ Նալբանդյան. 10 երկրներից բլոգերների նոր խումբ է գնալու Արցախ
13.09.2017 | 22:31

Վաղը 10 երկրներից բլոգերների նոր խումբ է գնալու Արցախի Հանրապետություն` ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Բլոգերները գնում են Ղարաբաղ՝ մասնակցելու գինու փառատոնին»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Նրա խոսքով՝ երեք բլոգեր Արցախում պատրաստվում է նկարահանումներ անել և ներկայացնել զբոսաշրջության տեսանկյունից Արցախի գրավչությունը՝ զբոսաշրջիկներին հրավիրելով գալ հենց Արցախ։ «Փաստ է, որ Արցախ այցելող թե պատգամավորների, թե քաղաքական գործիչների, թե մշակութային գործիչների թիվը ավելանում է»,- նշեց նախարարը։

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ