Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իսրայելի Կնեսետի պատվիրակությանը

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իսրայելի Կնեսետի պատվիրակությանը
14.09.2017 | 13:46

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսետի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում նկատվում է երկկողմ փոխայցելությունների ակտիվացում՝ ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից: Իսրայելցի խորհրդարանականները հայտնել են, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համագործակցության խորացման հարցեր։ ԱԳ նախարարը կարևորել է Հայաստանի և Իսրայելի միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում: Նալբանդյանը նշել է նաև, որ «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության կարևոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երևանում:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծելով գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ