ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնում ընդունել է Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ, պետական խորհրդական Յանգ Ցզեչիին: Հանդիպմանը նաև քննարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր այցը Չինաստան: Ակնկալվում է, որ դա կարող է տեղի ունենալ նոյեմբերին՝ նախագահի պաշտոնում Թրամփի ասիական առաջին ուղևորության ընթացքում: