Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մարգարիտ Եսայան. Դուք գո՞հ եք արդյունքներից

Մարգարիտ Եսայան. Դուք գո՞հ եք արդյունքներից
14.09.2017 | 13:50

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց. «Այս 1 տարվա ընթացքում մեր քաղաքացու վիճակը որքանո՞վ է փոխվել, Դուք գո՞հ եք արդյունքներից»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Մենք ձեզ ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք ոչ միայն մեր գնահատականով՝ թե տարածաշրջանում ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, անհամեստ չհնչի, լավագույնն են: Դա նշանակու՞մ է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք, իհարկե, ոչ: Պրակտիկորեն մենք չունենք քաղաքացի, որ իր կյանքի որակը չի ուզում բարելավի, չի ստացվելու, որ մեկ տարվա մեջ մենք բոլորի սպասումները բավարարում ենք»: Վարչապետն ասաց, որ ընթացքից գոհ են, բայց կան ծրագրեր, որոնցից իրենք դժգոհ են։

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ