Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արամ Սարգսյան. Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ու Ղրղզստանում էներգակիրներն ավելի էժան են, ամենաթանկը Հայաստանի գներն են

Արամ Սարգսյան. Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ու Ղրղզստանում  էներգակիրներն ավելի էժան են, ամենաթանկը Հայաստանի գներն են
14.09.2017 | 13:57

Էներգակիրների գինը Հայաստանում տարածաշրջանի համեմատ արտոնյալ է` ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հարցին:

«Համեմատությունը պետք է բերել չափման միավորով, որովհետև տրանզիտի գինն ու հեռավորությունը տարբեր են, բայց մենք այսօր բոլոր մատակարարներից, որոնց հետ աշխատում ենք, ունենք արտոնյալ գին: Մենք այդ ուղղությամբ աշխատու՞մ ենք դիվերսիֆիկացիայի վրա, թե չէ, այո: Եվ ավելին, մենք բաց ենք կամայական առաջարկին կամայական կառույցի կողմից, որը կարող է ասել՝ Հայաստանի սահման ես կարող եմ գազ բերել այսօրվա գործող սակագնից էժան: Եվ այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի այդ կառույցի հետ պայմանագիր կնքելու համար՝ անկախ ծագման երկրից»,- ասաց վարչապետը:
Էլեկտրաէներգիայի ոլորտում դիվերսիֆիկացիան նույնպես, ըստ վարչապետի, կարևոր է Հայաստանի կառավարության համար: Դրան ուղղված աշխատանքներ են իրականացվում: «Ավելին, մենք իրատեսական ենք համարում լինել որոշակի առումով էլեկտրաէներգետիկ շուկայի հաբ ռեգիոնում»,- հավելեց Կարեն Կարապետյանը: Արամ Սարգսյանը նկատեց, որ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ու Ղրղզստանում էներգակիրներն ավելի էժան են, ամենաթանկն այսօր Հայաստանի գներն են: «Բելառուսի գինը մեզնից թանկ է: Տարածաշրջանի այն երկրների համեմատ, որոնք գազ են գնում, չունեն սեփական գազ, մեր գնման գինը լավագույնն է»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ