Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանից C-400 համակարգեր գնելու մասին հայտարարությանը

Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանից C-400 համակարգեր գնելու մասին հայտարարությանը
14.09.2017 | 13:58

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին կոչեր է հղել Արևմուտքին և հատկապես ՆԱՏՕ-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման վերաբերյալ:

Նա հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր չէ որևէ մեկին պատասխան տալ իր սահմանների անվտանգությունն ապահովելու հարցում կայացրած որոշումների համար, գրում է diken.com.tr-ը։ Ռուս-թուրքական նոր պայմանագրի վերաբերյալ Պենտագոնը մտահոգություն էր հայտնել: «Ձե՞զ էինք սպասելու, ինչ է: Մենք մեր գլխի ճարը կտեսնենք»,- պատասխանել է Էրդողանը՝ հավելելով, որ ոմանք C-400-ի գնման լուրն իմանալուն պես «խենթացել են» անհանգստությունից:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ