«Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Կարեն Կարապետյանից փորձեց պարզել, թե ինչպես է վերաբերվում այն անհատներին, ովքեր Սահմանադրությունը փոխելու միջոցով փորձում են երկարաձգել իրենց պաշտոնավարումը:
Վարչապետը, սակայն, այս հարցին կոնկրետ պատասխան չտվեց․ «Կամայական Սահմանադրության խախտմանը վերաբերվում եմ վատ: Եթե որևիցե օրենք կամ որևիցե նորմ խախտվում է»: Արամ Սարգսյանի ռեպլիկին, որ Սահմանադրությունը փոխում են՝ հենց իրենց իշխանավարությունը երկարաձգելու նպատակով, Կարեն Կարապետյանն արձագանքեց․ «Պարոն Սարգսյան, իրականում, կարծում եմ, առաջին հարցին պատասխանել եմ․ եթե կա իրավունքի խախտում, ապա վերաբերվում են բացասական»: