ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին մասնակցում էր «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» խորագրով էսսեների մրցույթի ամփոփմանը: Հաղթած երկու դպրոցականներին պարգևատրելուց առաջ նա ասաց, որ ԵՄ-ն Հայաստանում որևէ թաքնված օրակարգ կամ եսասիրական խնդիրներ չունի, ԵՄ-ի նպատակն է՝ ունենալ ժողովրդավար ու զարգացած հարևան:
«Հայաստանը ռազմավարական առումով շատերի համար գուցե գրավիչ չէ՝ այստեղ ոչ նավթ կա, ոչ գազ, ոչ էլ երկիրը ռազմավարական առումով կարևոր տեղում է գտնվում, բայց ունի հարուստ մշակույթ, որը մեր եվրոպական պատմության ու ավանդույթների մասն է կազմում»,- ասաց Պյոտր Սվիտալսկին: