Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրոպացի օրենսդիրները «Ադրբեջանական լվացքատան» գործով խորհրդարանական հետաքննության կոչ են անում

Եվրոպացի օրենսդիրները «Ադրբեջանական լվացքատան» գործով խորհրդարանական հետաքննության կոչ են անում
15.09.2017 | 15:58

Եվրոպացի օրենսդիրները կոչ են արել խորհրդարանական հետաքննություն սկսել գաղտնի հիմնադրամի նկատմամբ, որի միջոցով Ադրբեջանի իշխող վերնախավը եվրոպացի քաղաքական գործիչներին վճարել է, շքեղ ապրանքներ է ձեռք բերել, փողերի լվացմամբ է զբաղվել՝ ծախսելով 2,9 միլիարդ դոլար: Կոչը բանաձևի տեսքով երեկ ընդունվել է: Հոդվածում, որ սեպտեմբերի սկզբին հրապարակել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը, ասվում է, որ առնվազն երեք եվրոպացի պատգամավոր և մեկ լրագրող է ներգրավված այս գործում:

2012 և 2014 թվականներին Մեծ Բրիտանիայի չորս խոշոր ընկերությունների միջոցով հազարավոր վճարումներ են կատարվել՝ «լռություն» գնելու համար: Հոդվածում նաև նշվում է, որ հիմնադրամը հավանաբար կապեր ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ: Բաքուն հերքել է հրապարակումը:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ