Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 18-30-ին համատեղ զորավարժություն կանցկացնեն

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 18-30-ին համատեղ զորավարժություն կանցկացնեն
15.09.2017 | 16:01

Սեպտեմբերի 18-30-ին Ադրբեջանը և Թուրքիան TurAz Qartalı-2017 խորագրով թռիչքամարտավարական համատեղ զորավարժություններ կանցկացնեն, որոնց կմասնակցեն երկու երկրների ռազմաօդային ուժերը: Զորավարժությունները նախատեսված են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համագործակցության պլանով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից APA-ին հայտնել են, որ զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի շուրջ երեք տասնյակ ավիացիոն միջոցներ, այդ թվում` МиГ-29, F-16, Су-25, C-130 Herkules и CASA CN-235 օդանավեր, Ми-35, Ми-17 и Sikorsky S-70 ուղղաթիռներ:

«Զորավարժությունների ընթացքում կատարվելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների անցկացման և մարտական համակարգման ուղղությամբ փոխգործողության հնարավորությունների ուսումնասիրման, որոնողա-փրկարարական միջոցառումների անցկացման, օդից հարվածներ հասցնելով ցամաքային թիրախների ոչնչացման և այլ խնդիրներ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ