Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բոլշևիկյան բռնաճնշումների զոհերին նվիրված ցուցահանդեսը կարող է վերաբացվել

Բոլշևիկյան բռնաճնշումների զոհերին նվիրված ցուցահանդեսը կարող է վերաբացվել
15.09.2017 | 16:03

Կառավարության նիստից հետո մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը հնարավոր է վերաբացվի՝ եթե թանգարանի տնօրենությունը այդ ցուցահանդեսի ձևաչափը համաձայնեցնի նախարարության հետ:

«Առաջարկել ենք, որ թանգարանի տնօրենությունը վերատեսության ենթարկի իր պատկերացումները, համաձայնեցնի նախարարության համապատասխան վարչության հետ: Ձևակերպումները անելուց հետո ցուցադրությունը նորից կարող է բացվել»,- ասաց Ամիրյանը՝ հավելելով, թե նախարարությունը ցուցահանդեսի «բովանդակության հետ կապված» որևէ առարկություն չունի․«Առավել ևս անձնապես ես որևէ խնդիր չունեմ բովանդակության հետ, որովհետև այնտեղ ցուցադրված նյութում արծարծվում են նաև իմ ազգականների անունները»: Ամիրյանը բացառեց, որ ցուցադրությունը փակելու հրահանգ է եղել, շեշտեց, որ բովանդակության հետ խնդիր չունեն, սակայն թանգարանը պետք է համաձայնեցներ ցուցադրությունը, ինչը չի արվել․«Որևէ համաձայնություն չի եղել նախարարության հետ»: Հարցին, թե տարօրինակ չէ՞, որ թույլտվություն չլինելու մասին հայտարարվեց ցուցահանդեսի բացումից 22 օր անց, Ամիրյանն արձագանքեց․ «Մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին: Ես տեղեկացվել եմ այդ ցուցադրության մասին կիսամյակային հաշվետվության ժամանակ, երբ ցուցադրությունն արդեն կայացել էր... Նախարարությունը տեղեկացվել էր բացումից օրեր անց»:

«Ազատության» եթերում Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշել էր, որ թանգարանի բոլոր ցուցադրությունները նախօրոք ներկայացվում և համաձայնեցնում են նախարարության հետ, և խնդրո առարկա ցուցադրությունը բացառություն չի եղել․ «Սովորաբար մենք միջնաժամկետ ծրագիր ենք ներկայացնում նախարարությանը երեք տարվա կտրվածքով։ Եվ յուրաքանչյուր տարեվերջին միայն հաջորդ տարվա համար ծրագիր ենք ներկայացնում՝ շտկված, հստակեցված, ֆինանսական պահանջներով: Եվ բնականաբար, 2016-ի դեկտեմբերի 15-ին 17 թվի ծրագրերը ներկայացվել էին, որտեղ այս ցուցահանդեսի մասին կար ինֆորմացիա, պարզապես վերնագիրն է եղել «Թումանյանի զավակների ճակատագիրը»»:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ