Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                

Իսպանիան կանջատի Կատալոնիայի լույսերը

Իսպանիան կանջատի Կատալոնիայի լույսերը
15.09.2017 | 16:04

Իսպանիայի կառավարությունը կարող է խնդրել դատական իշխանությանն անջատել էլեկտրականությունն ընտրատեղամասերում Կատալոնիայի անկախության հարցով անօրինական հանրաքվեի անցկացման օրը` հոկտեմբերի 1-ին` հայտնում է El Mundo թերթը: Իսպանիայի իշխանությունները ցանկանում են կանխել ընտրատեղամասերի բացումը։

Դատախազությունն իրավապահ մարմիններին արդեն տվել է ցուցումներ՝ ընդունելու հանրաքվեի անցկացումը կանխելու միջոցառումներ։ Ոստիկանությունը որոնում է հանրաքվեի համար նախատեսված նյութերը։ Ցուցմունք տալու համար կանչվել է Կատալոնիայի մոտ 700 քաղաքապետ, ովքեր համաձայնել են աջակցել հանրաքվեի անցկացմանը։

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ