Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանի դեմ աննախադեպ գործողությունների կոչ է արել

ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանի դեմ աննախադեպ գործողությունների կոչ է արել
15.09.2017 | 16:05

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը Ադրբեջանի նկատմամբ «աննախադեպ իրավաբանական գործողությունների» կոչ է արել՝ ի հեճուկս ՄԻԵԴ որոշման՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հրաժարվելու համար։ Եվրոպայի խորհրդի դեսպանների նիստում իր ելույթի ժամանակ՝ նա կոչ է արել դատական պարզաբանումներ սկսել, հաղորդում է The Guardian-ը։

Խոսքն ընդդիմադիր Իլգար Մամադովի մասին է, որը դատապարտվել է իշխանություններին քննադատելու համար։ Յագլանդը ցանկանում է կիրառել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46․4-րդ հոդվածը, որի կիրառումը կարող է հանգեցնել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից հեռացվելուն։ Նախկինում նման պատժամիջոցներ չեն կիրառվել, և Նախարարների կոմիտեի կողմից համապատասխան գործողություններ կպահանջեն։

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ