Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողան. ՌԴ-ի հետ համագործակցությունն այընտրանք չէ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին

Էրդողան. ՌԴ-ի հետ համագործակցությունն այընտրանք չէ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին
15.09.2017 | 16:08

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի դիտարկում Ռուսաստանի հետ համագործակցությունը որպես Արևմուտքի երկրների և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների այլընտրանք՝ հայտարարել է մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը։

«С-400-ների մասին մեր նախագահի հայտարարությունն ուղի է բացել դեպի տարբեր բամբասանքներ, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից։ Թուրքիան կշարունակի քայլեր անել իր ազգային անվտանգության ապահովման համար՝ համարելով ՆԱՏՕ-ն ուժեղ դաշինք։ Մենք գոհունակությամբ են դիմավորել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը С-400-ների գնման վերաբերյալ՝ որպես Թուրքիայի բնական իրավունքի»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք լավ համագործակցություն են զարգացնում Ռուսաստանի հետ, սակայն դա այլընտրանք չէ Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին։ Նրա խոսքով՝ «դրանք լրացնում են միմյանց»։

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ