Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կառավարությունը նոր աշխատատեղեր է ստեղծում

Կառավարությունը նոր աշխատատեղեր է ստեղծում
15.09.2017 | 16:09

Կառավարության որոշմամբ «ԱՆԴ» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ներմուծվող սարքավորումներն ու հումքն ընկերությունը օգտագործվելու է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, մեղրի արտադրության մեջ: Ծրագրի արժեքը կազմում է 68,5 մլն դրամ: Նախատեսվում է ստեղծել 12 հիմնական և 44 սեզոնային աշխատատեղ: Նույն արտոնությունից օգտվելու թույլտվություն է տրամադրվել նաև «ԼԵՎ էներջի» ՍՊԸ-ին:

Ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,8 մլրդ դրամ։ Նախատեսվում է ստեղծել 9 նոր աշխատատեղ՝ 115 000 դրամ միջին աշխատավարձով: «ԼԵՎ էներջի» ՍՊԸ-ին կառավարության մեկ այլ որոշմամբ տրամադրվել է նաև ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: Գործադիրը որոշել է նաև «Արոյան» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրել: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել ոսկերչության ոլորտում՝ 8 տարում իրականացնելով 11 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ընթացիկ տարում նախատեսվում է բացել 5 նոր աշխատատեղ, իսկ մոտակա 8 տարիներին՝ մինչև 100 նոր աշխատատեղ` 300 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունը պլանավորում է արտահանումն իրականացնել հետևյալ հիմնական ուղղություններով՝ ՌԴ, Ղազախստան, ԱՄԷ, Կատար, Բահրեյն, Քուվեյթ, Օման: Արտադրանքի արտահանման տարեկան ծավալը կկազմի մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլար:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ