ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ երկարաձգում է 2015-ին միջուկային համաձայնագրով Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման որոշումը, սակայն նոր պատժամիջոցներ է սահմանում որոշ անհատների ու կառույցների նկատմամբ` Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումների համար:
Պատժամիջոցների մեղմացման որոշումը ուժի մեջ կմնա առնվազն 4 ամիս: Վաշինգտոնն ընդգծել է, որ սա դեռ չի նշանակում, թե Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չխզելու որոշում է կայացվել: