ՌԴ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսով քննարկել են Սիրիայում ստեղծված կացությունը: «Սերգեյ Լավրովը և Ռեքս Թիլերսոնը քննարկել են սիրիական հակամարտության հանգուցալուծմանն ուղղված հետագա համագործակցության հեռանկարները: Կողմերի քննարկման հիմնական թեման Սիրիայում գտնվող անվտանգության գոտիների կայուն գործունեության ապահովումն է»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: