«Հյուսիսային Կիպրոսը չի ցանկանում Թուրքիայի 82-րդ գավառը դառնալ»,- հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Մուստաֆա Աքինջին: Նրա խոսքերը մեջբերում է թուրքական Hurriyet-ը:
«Կիպրոսցի թուրքերը չեն ցանկանում ունիտար Կիպրոսում ազգային փոքրամասնություն դառնալ: Մենք չենք ցանկանում նաև Թուրքիայի գավառ դառնալ: Բացի այդ, Թուրքիային նոր գավառ և նոր խնդիրներ հարկավոր չեն»,- ասել է Աքինջին: