Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պերուի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը

Պերուի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը
15.09.2017 | 20:42

Պերուի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը` վարչապետ Ֆեռնանդո Սավալայի գլխավորությամբ: Ինչպես հայտնել է EFE գործակալությունը, պատգամավորներն այս որոշումն ընդունել են «Ժողովրդական ուժ» կուսակցության նախաձեռնությամբ, որը բացարձակ մեծամասնություն ունի օրենսդիր մարմնում:

Կառավարությանն անվստահության քվե հայտարարելու շուրջ բանավեճերը շարունակվել են յոթ ժամ, մեծամասնությունը հավանություն է տվել առաջարկին, որ արել է Կեյկո Ֆուխիմորիի՝ բանտային պատիժ կրող՝ Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի դստեր գլխավորած խմբակցությունը: Նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին պետք է 72 ժամում կազմի նոր կառավարություն և ներկայացնի խորհրդարանի հաստատմանը:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ