«Յալթայի եվրոպական ռազմավարություն» ամենամյա միջազգային համաժողովի բացման ժամանակ ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ինքը խաղաղության նախագահ է։ «Նյու Յորքում շատ գործ պետք է անել (նկատի ունի առաջիկա այցն ԱՄՆ)։ Մեր հանդիպումը, հուսով եմ, կլինի ոչ պարզապես պաշտպանական սպառազինության մասին, չնայած դա էականորեն կբարձրացնի մեր պաշտպանունակությունը։ Մենք չենք ցանկանում որևէ մեկի վրա հարձակվել»,-ասել է Պորոշենկոն։
Նա նշել է, որ Եվոպայում և ԱՄՆ-ում ՈՒկրաինայի գործընկերներն աջակցում են Դոնբասի ողջ տարածքում խաղաղարար առաքելության տեղակայմանը։ «Ես խաղաղության նախագահ եմ, մենք խաղաղություն ենք ցանկանում»,- ընդգծել է Պորոշենկոն։ Նա վստահեցրել է, որ ՈՒկրաինան կշարունակի շարժվել դեպի ԵՄ-ում ու ՆԱՏՕ-ում լիարժեք անդամակցություն։