Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Ծառուկյան» դաշինքը դատապարտում է

«Ծառուկյան» դաշինքը դատապարտում է
15.09.2017 | 20:53

«Ծառուկյան» դաշինքի համար մտահոգիչ ու դատապարտելի են Հայաստանում հնչող կրակոցներն ու սպանությունները` ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նրա խոսքով՝ պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնել, որ ոչ միայն մայրաքաղաքում, այլև ՀՀ ողջ տարածքում ՀՀ քաղաքացին պաշտպանված լինի:


«Կոնկրետ Վերնիսաժի կրակոցների դեպքի հետ կապված կարծում ենք, որ իրավապահ մարմինները պետք է բաց ու հրապարակային ձևով գործը վարույթ ընդունեն և մանրամասները ներկայացնեն հասարակությանը»,- ասաց նա:
Հարցին, թե ժամանակը չէ՞, որ «Ծառուկյան» դաշինքը պահանջի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ տեղի ունցող յուրաքանչյուր հակաօրինական գործողություն իրենց համար մտահոգիչ է: «Եվ համապատասխանաբար մենք խորհրդարանական գործունեություն ծավալելով՝ որևէ խնդիր ու խոչընդոտ չենք տեսնում նմանատիպ խնդիրների մասին խոսելու ու բարձրաձայնելու մասով: Ըստ անհրաժեշտության, եթե համարենք, որ հասունացել է պահը և վիճակն անկառավարելի է, նմանատիպ ձևակերպումներով կարող ենք հանդես գալ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ