Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բեն Քարդին. «Ռուսական C-400 համակարգեր գնելով` Թուրքիան ոտնահարել է Կոնգրեսի սահմանած պատժամիջոցները»

Բեն Քարդին. «Ռուսական C-400 համակարգեր գնելով` Թուրքիան ոտնահարել է Կոնգրեսի սահմանած պատժամիջոցները»
16.09.2017 | 09:47

«Չի բացառվում, որ ռուսաստանյան արտադրության C-400 հրթիռային համակարգեր գնելով` Թուրքիան խախտել է Ռուսաստանի դեմ մոտ մեկ ամիս առաջ սահմանված պատժամիջոցները»: Նման բովանդակության նամակով նախագահ Թրամփի վարչակազմին է դիմել Մերիլենդ նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը: Նրա խոսքով, 2 միլիարդ 500 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ գործարքը խախտում է անցած ամիս Կոնգրեսի հաստատած պատժամիջոցների փաթեթը:

«Այս օրինագծի համաձայն, ցանկացած անհատ, կազմակերպություն կամ պետություն, որը մեծածավալ գործարք կկնքի Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների հետ, ենթակա է պատժամիջոցների»,- նշել է ամերիկացի սենատորը: «Ցավալի է, որ ԱՄՆ դաշնակից Թուրքիան այս բախտորոշ ժամանակահատվածում անցել է Մոսկվայի կողմը»,- նշել է Քարդինը Սպիտակ տուն ուղարկած նամակում:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ