Իսպանիայի կառավարությունը կարող է գնալ ծայրահեղ քայլերի և զրկել Կատալոնիային ինքնավարությունից՝ հայտարարել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ, մշակույթի նախարար Ինիգո Մենդես դե Վիգոն։
«Կառավարությունը ոչինչ չի բացառում։ Մենք կգործենք կոշտ՝ կախված նրանից, թե ինչպես կգործեն անջատման կողմնակիցները»,- հայտարարել է նա մամլո ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման հնարավորության մասին հարցին, որը կարգավորում է ինքնավար համայնքում Իսպանիայի կառավարության վերահսկման մեխանիզմը, եթե նրա իշխանությունների գործողությունները վնաս հասցնեն երկրի շահերին։ Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են անկախության հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 1-ին։