Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պյոտր Սվիտալսկի. ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման շուկան է, ԵՄ շուկա շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ԵԱՏՄ շուկա

Պյոտր Սվիտալսկի. ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման շուկան է, ԵՄ շուկա շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ԵԱՏՄ շուկա
16.09.2017 | 09:52

ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման շուկան է, սա շատ նշանակալի է, քանի որ ԵՄ շուկա շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ԵԱՏՄ շուկա` սեպտեմբերի 15-ին, «Եվրոպան Հայաստանում էքսպո» ցուցահանդեսի ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «ԵՄ-ն առևտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է, և մենք մշտապես կարևորում ենք անդամ երկրների և Հայաստանի միջև արդյունավետ առևտրային համագործակցությունը: Այս միջոցառումը միտված է նրան, որ ինչպես եվրոպական երկրները, այնպես էլ Հայաստանը շահեն դրանից։ Ես շնորհավորում եմ հայկական բիզնեսին, որ կարողանում են մուտք գործել ԵՄ շուկա և շահույթ ստանալ դրանից։ Մենք փորձում ենք օժանդակել դրան»,- ընդգծեց նա:


Սվիտալսկին նկատեց, որ ԵՄ-ի հետ առևտուր իրականացնելիս Հայաստանը հաջողությամբ օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+) և շուրջ 6300 հայկական ապրանք ազատ մուտք ունի ԵՄ շուկա՝ առանց մաքսատուրքի. «Առևտրի ցուցահանդեսի նպատակն է խթանել Եվրոպական միության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը, ուսումնասիրել ներդրումների առավելությունները և եվրոպական ու հայկական արտադրողներին ու ծառայություններ մատուցողներին ընձեռել ներմուծման և արտահանման նոր հնարավորություններ»:
Սեպտեմբերի 15-ին Երևանում մեկնարկել է «Եվրոպան Հայաստանում էքսպո» բազմաոլորտային առևտրի և ներդրման առաջին ցուցահանդեսը՝ Հայաստանում ԵՄ ընկերությունների համար: Սա առաջին ցուցահանդեսն է Հայաստանում՝ նվիրված բացառապես եվրոպական և հայկական ընկերությունների առևտրական կապերի խթանմանն ու զարգացմանը: Ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի ու Հայաստանում գործող ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ: «Եվրոպան Հայաստանում էքսպո» ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա ԵՄ-Հայաստան-Իրան բիզնես ֆորում՝ կազմակերպված Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Այն համախմբում է ԵՄ-ի, Հայաստանի, Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների մասնակիցներին: Քննարկման առանցքում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու հայ-իրանական սահմանի սահմանի կառավարումը: Ցուցահանդեսի երկրորդ օրը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան քննարկումներ տեղի կունենան` Հայաստանը հայտնի զբոսաշրջային գոտի դարձնելու, ինչպես նաև բիզնեսի հաջողության համար խորհրդատուների դերի և արտահանման զարգացման թեմաներով: Միջոցառումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 17-ը, «Երևան Էքսպո» կենտրոնում:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ