Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրաքյան Քրդստանի խորհրդարանը սկսեց աշխատել

Իրաքյան Քրդստանի խորհրդարանը սկսեց աշխատել
16.09.2017 | 09:54

Իրաքյան Քրդստանի խորհրդարանն իր գործունեությունը վերսկսել է երկու տարվա դադարից հետո: Խորհրդարանի առաջին նիստում նախատեսվում է քննարկել ինքնավար մարզի անկախության վերաբերյալ հանրաքվեի հարցը:


Տարածաշրջանում ավանդաբար ուժեղ են երկու կուսակցություններ՝ ինքնավար մարզի նախագահ Մասուդ Բարզանիի Քրդստանի «Դեմոկրատական կուսակցությունը» և Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանիի «Քրդստանի հայրենասիրական միությունը»: Իրաքյան Քրդստանի ինքնավար իշխանությունը միակողմանի կարգով սեպտեմբերի 25-ին նշանակել է Իրաքից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը: Բաղդադում հանրաքվեն անօրինական են համարվում, իսկ Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել հանրաքվեի անցկացմանը:



Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ