Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

CNN-ի աշխատակիցը «Ադրբեջանական լվացքատանը»

CNN-ի աշխատակիցը «Ադրբեջանական լվացքատանը»
16.09.2017 | 10:12

Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: Այս անգամ հերթական բացահայտումներից մեկը կապված է CNN հեռուստաընկերության նախկին աշխատակցի հետ` հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) «Ադրբեջանական լվացքատուն» անունը կրող ուսումնասիրության մեջ, ի թիվս այլ բացահայտումների, Ադրբեջանից կաշառք ստացած գործիչների մեջ նշվում է CNN հեռուստատեսության նախկին պրոդյուսեր Էսկարտ Սագերի անունը: Նախագծի իրականացրած բացահայտման համաձայն` 2014-ին Էսկարտ Սագերի՝ Արաբական Էմիրություններում գրանցված բանկային հաշվին Hilux Services կազմակերպության կողմից փոխանցվել է 1 մլն 975 հազար եվրո, ինչը համարժեք է 2,6 մլն դոլարի: Էսկարտ Սագերն Ադրբեջանից գումարներ ստանալով, գրել է հոդվածներ, որոնցով պրոպագանդել է Ադրբեջանի տեսակետները կապված տարբեր հարցերի հետ, կամ պաշտպանել ադրբեջանամետ գործիչներին: «Հոդվածներից մեկը աջակցում է իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն, որը մեղադրվում էր ադրբեջանական մեքենայից փող ստանալու և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի վերանայման մեջ»,- նշված է Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները մերկացնող հոդվածում:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ