Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկել. Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու՝ Մոսկվայի առաջարկը հետաքրքիր է

Մերկել. Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու՝ Մոսկվայի առաջարկը հետաքրքիր է
17.09.2017 | 00:54

«Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու` Մոսկվայի առաջարկը հետաքրքիր է»,- Funke մեդիա-հոլդինգի լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի խաղաղապահներին պետք է իրավունք տրվի գործել անջատականների վերահսկողության տակ գտնվող առանց բացառության բոլոր շրջաններում: «Մի քանի օր առաջ ես այս հարցը քննարկեցի Վլադիմիր Պուտինի հետ` հստակ նշելով, որ խաղաղապահները պետք է հնարավորություն ստանան՝ մուտք գործել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ողջ տարածք»,- նշել է Մերկելը:

Նա հավելել է․ «Մոսկվայից հնչող նման առաջարկը թեև առաջընթացի որոշակի նշույլներ է պարունակում, սակայն բավարար չէ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու համար»:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ