Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վաշինգտոնը Իրաքի քրդերին կոչ է անում հրաժարվել անկախության հանրաքվե անցկացնելու մտադրությունից

Վաշինգտոնը Իրաքի քրդերին կոչ է անում հրաժարվել անկախության հանրաքվե անցկացնելու մտադրությունից
17.09.2017 | 00:57

ԱՄՆ-ը իրաքյան Քրդստանի իշխանություններին կոչ է անում չեղյալ հայտարարել սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեն` ուրբաթ երեկոյան ասել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը:

«Հանրաքվեի անցկացումը շեղում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարից և իսլամիստներից արդեն իսկ ազատագրված շրջաններում իրադրությունը կայունացնելու փորձերից»,- նշել է Սպիտակ տան խոսնակը: Սանդերսի խոսքով՝ Քրդստանի իշխանությունները պետք է չեղյալ հայտարարեն անկախության հանրաքվեի անցկացման որոշումը և հետևողական երկխոսության մեջ մտնեն Բաղդադի հետ: «Վաշինգտոնը պատրաստ է այդ բանակցություններում միջնորդի դեր ստանձնել»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ