Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բեն Կարդինն առաջարկում է պատժամիջոցներ Թուրքիայի դեմ

Բեն Կարդինն առաջարկում է պատժամիջոցներ Թուրքիայի դեմ
17.09.2017 | 01:09

Ազդեցիկ դեմոկրատ սենատոր Բեն Կարդինը առաջարկել է Սպիտակ տանը պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ և մտածել ՆԱՏՕ-ում նրա հետագա մասնակցության նպատակահարմարության մասին` գրում է Politico -ն՝ հղում անելով սենատորի նամակին: Բեն Կարդինը նախազգուշացրել է, որ Ռուսաստանից С-400 հրթիռային համալիրներ ձեռք բերելու Թուրքիայի որոշումը կարող է հարվածել Անկարային, քանի որ խախտում է Մոսկվայի դեմ սահմանված Վաշինգտոնի պատժամիջոցային ռեժիմը։

Ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հասցեագրված նամակում սենատորը նշում է, որ անցած ամիս ընդունված օրենքը նախատեսում է պատժամիջոցների սահմանում բոլոր նրանց դեմ, ովքեր խոշոր գործարքներ են իրականացնում Ռուսաստանի պաշտպանական և հետախուզական ոլորտների հետ։ Կարդինն ընդգծել է, որ այդ պատժամիջոցներն ուղղված են ապագայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վրա Ռուսաստանի հարձակումները զսպելուն։

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ