Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հյուսիսային Կորեան ձգտում է ԱՄՆ-ի հետ ռազմական հավասարակշռության. Փհենյան

Հյուսիսային Կորեան ձգտում է ԱՄՆ-ի հետ ռազմական հավասարակշռության. Փհենյան
17.09.2017 | 01:20

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան մոտ ժամանակներս կավարտի սեփական միջուկային ուժերի ստեղծումը՝ չնայած երկրի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին` հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Նրա խոսքով՝ Փհենյանը ձգտում է ԱՄՆ-ի հետ ռազմական հավասարակշռության հասնել:


Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 15-ին արձակել է հերթական բալիստիկ հրթիռը, որ անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոս: Հրթիռն օդում է մնացել 19 րոպե՝ հաղթահարելով 3700 կմ հեռավորություն: Հարավկորեացի գիտնականների տվյալներով՝ այդպիսի հրթիռը կարող է հասնել Գուամ կղզում ամերիկյան ռազմաբազային:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ