Իրանի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն պարզաբանել է «ռումբերի հոր» ստեծման մասին ավելի վաղ արված հայտարարությունը։ «Ռազմատիեզերական ուժերի հանձնարարությամբ Ռազմարդյունաբերության կազմակերպությունը պատրաստել է մոտավորապես 10 տոննա քաշ ունեցող ռումբ, որը հնարավոր է նետել «Իլյուշինա» ինքնաթիռներից»,- հայտնել է Հաջիզադեն IRIB հեռուստաընկերությանը հարցազրույցի ժամանակ՝ նշելով, որ ռումբն ունի բավականին մեծ ոչնչացման ունակություն։ Նա պարզաբանումը տվել է՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանելու իր սեփական բառերը, որ «եթե ԱՄՆ-ն ունի «ռումբերի մայր», Իրանն ունի «ռումբերի հայր»։
Ապրիլի կեսին ԱՄՆ-ն Աֆղանստանում ԻՊ գրոհայինների դեմ օգտագործել է գերհզոր ոչ ատոմային GBU-43 ռումբը։ Պենտագոնի տվյալներով «բոլոր ռումբերի մայրը», ինչպես անվանում են այդ 9 տոննա քաշով ֆուգասային արկը, դարձել է ԱՄՆ-ի կիրառած ամենահզոր ոչ ատոմային ռազմամթերքը։