Մյունխենում հանդիսավոր մեկնարկել է գարեջրի «Օկտոբերֆեստ» ավանդական փառատոնը, որ անցկացվում է 184-րդ անգամ: Այս տարի ևս մեկնարկը տրվել է թարմ գարեջրի տարան բացելով: Գարեջրի առաջին բաժակը խմել է Բավարիայի վարչապետ Հորսթ Զեհոֆերը:
Մեկ բաժակ գարեջրի արժեքը կազմել է 10,95 եվրո՝ 25 ցենտով թանկ, քան նախորդ տարի: Սպասվում է, որ փառատոնին մոտ 6 մլն մարդ կմասնակցի: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ բացման արարողությանը մի քանի տասնյակ հազար մարդ է մասնակցել: