Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ափսոսանք է արտահայտել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ Անցած կիրակի Սաակաշվիլին կողմնակիցների հետ ճեղքել էր լեհ-ուկրաինական սահմանը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
«Նա քաղաքական անցյալ է, անցյալ, որն ափսոսանք է առաջացնում այնպես, ինչպես այն, ինչը մենք տեսնում ենք այսօր։ Քաղաքական գնահատականներն անտեղի են։ Իմ կարծիքով՝ մենք գործ ունենք իրավական արտասովոր դեպքի հետ»,- ասել է նա լրագրողներին։