Պետդեպի վերակազմակերպումը, որն անում է գերատեսչության ղեկավար Ռեքս Թիլերսոնը, 5 տարում կառույցի բյուջեն կկրճատի 10 մլրդ դոլարով` հայտնում է CBS հեռուստաալիքը: Հաջորդ տարի Թրամփի վարչակազմը ծրագրում է արտաքին քաղաքական գործունեության ծախսերը կրճատել 28 %-ով՝ միաժամանակ 10 %-ով ավելացնելով պաշտպանական ծախսերը: Պետդեպի համար դա նշանակում է 9 % կամ 2300 աշխատակիցների կրճատում:
Ծախսերի կրճատման համար պետդեպին պետք կլինի Կոնգրեսի և Սպիտակ տան հաստատումը, նաև օրենսդրության փոփոխություն, որ կարող է խորհրդարանականների դժգոհությունն առաջացնել:
Ռացիոնալացման միջոցառումներից մեկը կլինի «առավելագույն օգուտի ստացումը օտարերկրյա պետություններին օգնություն ցուցաբերելուց»: