ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո պետք է շարունակեն համատեղ պայքարը սպառնալիքների դեմ, որի համար կարող է կնքվել անվտանգության ոլորտի նոր համաձայնագիր` հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը։ Նրա կարծիքով՝ եվրոպական կառավարությունները պետք է համագործակցեն ահաբեկչության, կիբերհանցագործությունների, մարդկանց ու թմրանյութերի առևտրի դեմ պայքարի ոլորտներում՝ հայտնում է Sun-ը։ Ռադը կարծում է, որ Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն կարողացել են ստեղծել հանցավորության դեմ պայքարի ամենաարդիական միջազգային համակարգը։
Նրա խոսքով՝ համապատասխան համաձայնագրի գործողությունը կդադարի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Բրիտանական կառավարությունը մտադիր է թույլ չտալ անվտանգության ոլորտում համագործակցության ընդհատում, շուտով կհրապարակի ավելի վաղ կազմված փաստաթուղթ՝ նվիրված այդ հարցին։