Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեյը պետք է խոստովանի, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կարիքն ունի

Մեյը պետք է խոստովանի, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կարիքն ունի
17.09.2017 | 21:00

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պետք է խոստովանի, որ Միացյալ Թագավորությունը որոշ հարցերում Եվրամիության կարիքն ունի՝ հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին Independent-ին տված հարցազրույցում։ Տայանին նշել է, որ Մեյը սեպտեմբերի 22-ին Ֆլորենցիայում ելույթի ժամանակ պետք է խոստովանի, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կարիքն ունի ավելի, քան ներկայացնում է երկրի բնակչությանը։ Եվրախորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ դա անհրաժեշտ է, որ հաղթահարվի Brexit-ի հարցով բանակցությունների փակուղին։ Տայանին նաև նշել է, որ իր ելույթում Մեյը պետք է առաջ քաշի կոնկրետ առաջարկներ՝ ուղղված Եվրոպայի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, Brexit-ից հետո Հյուսիսային Իռլանդիայի սահմաններին առնչվող հարցի լուծմանը, Brexit-ի համար հաշիվների վճարման կարգի կանոնակարգմանը։


Brexit-ի հարցով բանակցությունների չորրորդ ռաունդը կսկսվի սեպտեմբերի 25-ին։

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ