ՈՒելսի արքայազն Չառլզը չի ծրագրում մնալ Բուքինգեմյան պալատում գահ բարձրանալուց հետո` գրում է The Sunday Times-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքին մոտ աղբյուրներին։ Բրիտանական գահի 68-ամյա ժառանգն իր կնոջ՝ Քորնուելի դքսուհի Կամիլլայի հետ մտադիր է շարունակել ապրել իր լոնդոնյան նստավայրում՝ Քլարենս-հաուսում։
«Ես գիտեմ, որ նա «մեծ տան», ինչպես նա անվանում է պալատը, սիրահար չէ»,- հայտնել է թերթի զրուցակիցներից մեկը՝ հավելելով, որ արքայազն Չառլզը չի համարում Բուքինգեմյան պալատը ժամանակակից աշխարհում կյանքի համար պիտանի։ Գահաժառանգը կարծում է, որ առավել շահեկան է պալատը հանրության համար բացելը։